Armenian text to speach

ԵՏՀ-ն և ԱՓՎՄՄԽ-ն քննարկել են համագործակցության նոր ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Դանիար Իմանալիևը հանդիպել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄՄԽ) գլխավոր քարտուղար Կայրաթ Սարիբայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՏՀ-ի և ԱՓՎՄՄԽ քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման՝ 2027-2030 թվականների գործողությունների ծրագրի նախապատրաստման հարցը։

Դանիար Իմանալիևն առաջարկել է նաև ԱՓՎՄՄԽ քարտուղարությունում անցկացնել «Եվրասիական տնտեսական միության օրեր» խորագրով միջոցառումներ։ Դրանք նախատեսվում է կազմակերպել շնորհանդեսների և գործարար հանդիպումների ձևաչափով՝ միջազգային հանրությանը և արտասահմանյան առևտրատնտեսական գործընկերներին ներկայացնելու ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ձեռքբերումները, Միության ներուժն ու նպատակները։

Կայրաթ Սարիբայի՝ ԱՓՎՄՄԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաքելության ավարտի կապակցությամբ ԵՏՀ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նրան ԵԱՏՄ-ի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար։




Մամուլի Տեսություն

Լրահոս