Ահազանգ` գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, և հայտնեց, որ ՔԿ հիմնարկից ծայրահեղ ծանր վիճակով դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել իր ամուսնուն:

Դատապարտյալի կնոջ փոխանցմամբ` Հակոբյանի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում, իսկ բժիշկները հայտնել են, որ անհրաժեշտ է շտապ վիրահատություն:

«Ամուսնուս տարել են ՑԲ և փակ տիպի ռեժիմում են պահում: Քչ մի բուժօգնություն չեն ցուցաբերում»,- ասաց դատապարտյալի կինը` միաժամանակ հայտնելով, որ Արտակ Հակոբյանը գրավոր դիմում է ներկայացրել այն մասին, որ ինքը ցանկանում է գոնե իր միջոցներով վիրահատվել քաղաքային հիվանդանոցում: Սակայն, Կարինե Հակոբյանի խոսքերով, ամուսնու նկատմամբ թշնամություն անելով` վերջինիս չեն տեղափոխում հիվանդանոց անգամ իր իսկ միջոցնեով բուժվելու համար:

Նշենք նաև, որ դատապարտյալը հրաժարվել է հաց ու ջրից և հայտարարել է, որ կգնա ծայրահեղ ինքնավնասումների:

«Ամուսնուս կյանքի հետ են խաղում: Չեն ցանկանում տեղափոխել քաղաքային հիվանդանոց` բուժման: Նրան բան պատահելու դեպքում պատասխանատու են ՑԲ-ի աշխատակազմն ու ՔԿ վարչությունը»,- ասաց դատապարտյալի կինը` հավելելով, որ իրենք ահազանգում են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս արագ արձագանքի և օգնի դատապարտյալին պաշտպանել իր իրավունքները:




Լրահոս