Կաննի կինոփառատոնն անցնում է սուր մրցակցության պայմաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր աշխատանքի երրորդ օրը Կաննի 67-րդ կինոփառատոնը դեռևս չունի անվերապահ առաջատար: Գլխավոր մրցույթին արդեն իսկ ներկայացված կինոնկարների վերաբերյալ քննադատների կարծիքները բաժանվել են:

Le Film Francais ամսագրի վարկանշում առաջին տեղում է հայտնվել մավրիտանացի ռեժիսոր Աբդերրահման Սիսսակոի «Տիմբուկտու» կինոժապավենը: Այն ունի 4 բարձրագույն միավոր և 6 երկրորդական:

Բրիտանական ռեժիսոր Մայք Լիի «Վիլյամ Տերներ» կինոնկարը ստացել է միայն մեկ բարձրագույն միավոր:

Սակայն Screen ամսագրի ալտերնատիվ վարկանշում հակառակ պատկերն է ստեղծվել: 3,6 միավորով առաջին տեղում է հայտնվել բրիտանական ռեժիսոր Մայքլ Լիի «Վիլյամ Տերները»:

«Տիմբուկտուն» ունի 2,6 միավոր և առայժմ երկրորդ տեղում է:

«Ամեն բան խոսում այն մասին, որ փառատոնում պետք է սպասել շատ սուր մրցակցության»,- ИТАР-ТАСС-ին ասել է կինոփառատոնի տնօրինության ներկայացուցիչը: «Առաջին ցուցադրումները փաստում են, որ ընտրված ֆիլմերի մակարդակը շատ բարձր է»:




Լրահոս