Հայ շախմատիստները՝ միջազգային առաջնություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ ընթանում է երկրորդ տեղում:

Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սերգեյ Ֆեդորչուկը (Ուկրաինա):

Գրոսմայստերներ Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը մասնակցում են Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գեորգի Աղզամովի 8-րդ հուշամրցաշարին: Առաջին տուրում Փաշիկյանը հաղթանակ տարավ, իսկ Հովհաննիսյանը պարտություն կրեց:

Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը եւ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում երեք տուրից հետո 2,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մ. Մարտիրոսյանն ունի 1,5 միավոր:




Լրահոս