ՀՀԿ-ի հետ լավ հարաբերությունները դեռ հիմք չեն, որ պարտադիր հրավիրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ  համագումարը տեղի կունենա վաղը`  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:  Armlur.am– ը  փորձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանից (Բելաջիոյի Գրիշ)  պարզել` արդյոք նա  մասնակցելու է ՀՀԿ-ի 15-րդ համագումարին, ՀՀԿ-ը նրան հրավեր ուղարկել է, թե՞ ոչ: « Ոչ, հրավեր չի եղել, հետևաբար չեմ մասնակցելու»,- ասաց  պատգամավորը:

-Իսկ չե՞ք մտահոգվում, որ չեն հրավիրել:

-Չէ, ինչու:

-ՀՀԿ-ի հետ միշտ լավ հարաբերություններ եք ունեցել, նախորդ տարի էլ  մասնակցել եք Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:

-ՀՀԿ-ի հետ լավ հարաբերությունը դեռ հիմք չի հանդիսանում, որ պարտադիր հրավիրեն: Չեմ կարծում` շատ մեծ դահլիճում է անցնելու  համագումարը:

Հիշեցնենք, որ անցել են այն հին ու լավ ժամանակները, երբ  ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ը փոխադարձաբար մասնակցում էին  միմյանց  միջոցառումներին ու համագումարներին:

Սոնա Դավթյան




Լրահոս