Սպորտի նախարարությունում կադրային ջարդ է սպասվում․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սպորտի նախարարությունում անհանգիստ են: Նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը, ով, ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կադրերից, իսկ այդ նախարարությունը ոչ ֆորմալ գտնվում է Ծառուկյանի վերահսկողության տակ, մտադիր է նախարարությունում կադրային ջարդ իրականացնել: Այդ մասին արդեն աշխատակիցների հետ խոսակցություն եղել է, սակայն, թերևս աղմուկից խուսափելու նպատակով, Ղազարյանը, այդուամենայնիվ, փոշմանել է ու որոշել է ավելի մեղմ ու անաղմուկ իրագործել նպատակը: Նա աշխատակիցներին ասել է, թե՝ աշխատեք, աշխատանքի ընթացքում ամեն ինչ կորոշվի: Հիշեցնենք նաև, որ Յուրի Վարդանյանը նույնպես, ժամանակին սպորտի նախարար նշանակվելով, սկսել էր նախարարությունն ազատել Գագիկ Ծառուկյանի կադրերից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս