Ինչ արժեն Երևան-Բաթումի-Երևան գնացքի տոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին:

Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:  Armlur.am-ը  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դավթյանից փորձեց պարզել` ինչ արժեն  Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերը: 

Վահե Դավթյանի տեղեկացմամբ՝ մեկ ուղղությամբ մեկտեղանոց վագոնը մեկ անձի համար արժե 11.000, մեկ անձի համար չորստեղանոց վագոնը՝ 17.000, բարձր հարմարավետությամբ չորստեղանոց վագոնը՝ 19.000 դրամ:

Երկուտեղանոց  CV դասի վագոնը 24.000 դրամ է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության կապերի բաժնի պետի խոսքով` գնային տատանումները  պայմանավորված են շվեյցարական ֆրանկի փոփոխությամբ, բայց ինչպես  ընկերությունն է կանխատեսել, այս տարի գնային էական տատանումներ չեն լինի: 

Սոնա Դավթյան




Լրահոս