Ադրբեջանին պատժելու ենք ու շատ կարճ ժամանակում, շուտով դուք բոլորդ կիմանաք այդ մասին. galatv.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանին պատժելու ենք ու շատ կարճ ժամանակում, շուտով դուք բոլորդ կիմանաք այդ մասին:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցրեց ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գործողություններին, ինչի արդյունքում հրազենային վիրավորումից մահացավ երիտասարդ փոխգնդապետ Գարիկ Բալայանը, ով ծագումով ԼՂՀ-ից էր: Հիշեցնենք, հակառակորդի գործողություններից տուժեց եւս մեկ շարքային զինծառայող, Ֆիզուլի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, 1994թ. ծնված Աշոտ Գրիգորյանը, ով գտնվում է հիվանդանոցում:

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մի քանի օր առաջ մամլո ասուլիսում ԼՂՀ լրատվամիջոցների ներկայությամբ փաստել էր.

«Մենք այդ մեսիջն ուղարկել ենք հակառակորդին՝ որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա, այդ դիրքը կարճ ժամանակում գրավելու ենք»:

Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ասաց. «Հիմա կարող եք վստահ լինել, մենք արել ենք դա եւ անում ենք:

Անցած անգամ ես ինքս արել եմ: Ես գրավել եմ ոչ միայն այդ դիրքը: Դրանից առաջ երբ մեր զինվորին կրակեցին, որ դիրքից որ կրակեցին, այդ դիրքը գրավված է: Այնպես որ կարող եք վստահ լինել եւ հաղորդել. անպատիժ չի մնա նաեւ փոխգնդապետի մահը: Վստահ եղեք բոլորդ, որ պաշտպանական բանակը անպատիժ չի թողնի, դուք մի քիչ էլ համբերեք, հակառակորդի լրատվությանը հետեւեք, եւ ադրբեջանական լրատվամիջոցները կհաղորդեն, ու կիմանաք»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  այստեղ`




Լրահոս