Լուսանկարն արվել է Կառավարության շենքի առջեւ
Հացառատ համայնքի բնակիչները կրկին ուզում են առանձնանալ ու առանձին համայնք դառնալ: Այս պահանջով երեկ նրանք հավաքվել էին Կառավարության շենքի մոտ եւ դժգոհում էին, որ համայնքն այսօր անմխիթար վիճակում է, ճանապարհները քանդված են, բուժծառայությունը՝ անհասանելի, մանկապարտեզը՝ վատ վիճակում: Հացառատցիներից մի քանիսին թույլ տվեցին մտնել կառավարություն: Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ 20 օրից փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կայցելի Գավառ՝ իրավիճակին ծանոթանալու: