Ազգային ժողովում այժմ շարունակվում են 2013թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումները: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների և Ջրային պետական կոմիտեի կողմից իրականացված առանձին ծրագրերի դեպքում եղել են 100-ից ավել կատարման տոկոսներ և 100-ից ցածր:
«Դրանք հիմնականում եղել են թե՛ ներքին աղբյուրների, թե՛ արտաքին ազդեցության կատարված ծախսեր: Կան ծրագրեր, որոնք 0-ից քիչ բարձր կատարողական են ունեցել Կան ծրագրեր, որոնց կատարման էսպիսի աստիճանը չի նշանակում, որ բովանդակային առումով նույնպես կատարվել են այդքան ցածր», – նշեց նա:
Գլխավոր գանձապետի ներկայացմամբ` գյուղատնտեսության նախարարությանը հատկացված էր 19 բյուջետային ծրագիր, Կառավարության պահուստից լրացուցիչ միջոցներ են հատկացվել և օգտագործվել է 11,9 մլրդ դրամ: Նա նշեց, որ որոշակի տնտեսումներ առկա են, սակայն մյուս դեպքերում գրեթե 100 տոկոս կատարողական է արձանագրվել:
Բնապահպանության ոլորտում, ըստ բյուջեի` պետք է իրականացվեր 29 ծրագիր, որոշակի տնտեսումներ նույնպես եղել են, իսկ կատարողականը կազմել է 97 տոկսս:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն էլ պետք է իրականացներ 27 ծրագիր: Կատարողականը կազմել է 78 տոկոս, օգտագործվել է 32 մլրդ դրամ: Այսպիսի ցածր կատարողականը նա բացատրեց այն հանգամանքով, որ ծրագրերը հիմնականում իրականացվել է արտաքին ազդեցությամբ: