Սլավյանսկում գիշերը գնդակոծությունից 2 քաղաքացի է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային գվարդիայի կողմից գիշերային գնդակոծման արդյունքում Սլավյանսկում զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում. հայտնել են Սլավյանսկի աշխարհազորայինների շտաբից: Շտաբի ներկայացուցիչների խոսքով՝ 2 մարդ զոհվել է. 4-ը` վիրավորվել:

Աշխարհազորայինները հայտարարել են, որ ողջ գիշեր շարունակվել է հրաձգությունը Սեմյոնովկա ավանում, Արևելյան և Հյուսիսային միկրոշրջաններում, ինչպես նաև՝ Չերևկովկա ավանում, ուր գնդակոծվել են ջրի մաքրման կառույցները:

Շտաբում տեղեկացրել են, որ եթե այդ կառույցները վնասվեն, Սլավյանսկի բնակիչները կմնան առանց խմելու ջրի. հաղորդում է Интерфакс-ը:




Լրահոս