ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԵՐԳ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ

Մայիսի 17-ին՝ ժամը 18.00-ից մինչեւ ուշ գիշեր բաց կլինեն Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը եւ Ռուբեն Սեւակ թանգարանը: Մուտքն ազատ է:19.30-ին կկայանա Մայր Տաճարի երգչախմբի համերգը, իսկ 21.00-ին՝ Երգեհոնային համերգ: Ժամը 23.30-ին էլ հանգստյան ժամերգություն կլինի:

ՌԻՎԱՍԸ ՀԱՎԱՆՈՒՄ Է ԿՈՆՉԻՏԱՅԻՆ

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթն արդեն անցյալում է, սակայն համացանցում չեն դադարում քննարկումները հաղթող մասնակցի՝ Կոնչիտա Վյուրստի վերաբերյալ: Երգչուհի Եվա Ռիվասին դուր է եկել Կոնչիտայի կատարումը: Ըստ նրա՝ եթե հաշվի չառնենք Կոնչիտայի կերպարը, ապա նրա ելույթն ուղղակի հրաշալի էր: Շատ գեղեցիկ երգ, որի վրա, փաստորեն, աշխատել էին 4 հոգի: Եվայի համար զարմանալի չի եղել Կոնչիտայի հաղթանակը: Երգչուհին վստահ է եղել՝ կամ Արամը կհաղթի, կամ Կոնչիտան:

ԿԱՆԴԵԼԱԿԻՆ ԵՎ «ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ»

«Կալաշնիկով» կոնցեռնն իր ապրանքանիշի զարգացման պատասխանատու է ընտրել «Ապոստոլ» ընկերությանը, որի համասեփականատերը հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին է: «Ապոստոլ»-ը մասնավորապես մշակելու է այն առեւտրային անվանումները, որոնք կրելու է «Կալաշնիկով»-ի» արտադրանքը: Կանդելակիի ընկերությունն ընտրվել է, քանի որ առաջադրանքը կատարել է առավելագույնս ճշգրիտ, միեւնույն ժամանակ նվազագույն գնով՝ 15 մլն դոլարով: Ապրիլի վերջին, երբ հայտարարվել էր մրցույթը, պայմանագրի արժեքը 20 մլն դոլար էր գնահատվել:

Է. ՊԻԵԽԱՆ ԿԱԹՎԱԾ ՉԻ ՍՏԱՑԵԼ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էդիտա Պիեխայի ներկայացուցիչը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ երգչուհին սրտի կաթված է ստացել Սեւերոդվինսկում կայացած համերգի ժամանակ: Նա նշել է, որ երգչուհին պարզապես վատ է զգացել, իսկ հետազոտությունը սրտի կաթված չի արձանագրել: Ըստ ներկայացուցչի` ներկա պահին 76-ամյա երգչուհին գտնվում է տանը, այլ ոչ թե հիվանդանոցում:




Լրահոս