ՀԺ. Եվրատեսիլ-2012-ին ՀՀ-ն ներկայացնելու է երգիչ Թաթա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Եվրատեսիլ-2012”-ին ՀՀ-ն ներկայացնելու է երգիչ Թաթան: Երգի միջազգային այդ մրցույթի մասին այժմ էլ այսպիսի տեղեկություն Է շրջում: “Եվրատեսիլի” ՀՀ պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը թերթի թղթակցին երեկ ասել է, որ նման բան չկա, դրանք ընդամենը խոսակցություններ են: “Ինչպես մյուսների անուններն են շրջանառվում, այնպես էլ իրենը”,- ասել է Գոհար Գասպարյանը և հավելել, որ եթե մրցույթի հետ կապված որևէ նորություն լինի, այդ մասին աոաջինն իրենք կհայտնեն: Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությունն այս տարի նույնպես “Եվրատեսիլում” Հայաստանը ներկայացնող մասնակցին ընտրելու է ներքին կարգով, այսինքն` մրցույթ չի հայտարարվի, ինչպես եղավ, օրինակ, Անդրեի կամ Էմմիի ժամանակ:




Լրահոս