Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում Վայոց Ձորի եվ Նախիջեվանի սահմանի վերաբնակեցման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է ահազանգել մեր իրականության ամենատագնապահարույց երևույթների մասին: Այդ ահազանգերն անուշադրության մատնելը հղի է իրավիճակի վատթարացման վտանգով:Ցավոք, հայրենի իշխանությունները մեր երկրի համար հույժ կարևոր խնդիրները լուծելու փոխարեն զբաղված են սեփական ընտանիքների համար հարստություն դիզելով: Անխոհեմ քաղաքականությունը խորացնում է մեր երկրի համար պատուհասի վերածվող խնդիրները: Դրանցից մեկը Հայաստան-Նախիջևան սահմանի ամայի վիճակն է:Չենք լռելու-ն ներկայացնում է երբեմնի հայկական գյուղերի բացառիկ կադրեր:1924թ. Շարուրը և Նախիջևանը փաստացի բռնակցվեցին խորհրդային Ադրբեջանին: Հետագա տարիներին Հայաստանի կոմունիստական վարչակազմի կողմից սկսվեց Հայաստանի` Նախիջևանի հարակից տարածքների հայաթափումը:Ազատված տարածքները հնարավորինս բնակեցվում էին ադրբեջանցիներով կամ տրվում նրանց որպես արոտավայր:Այլևայլ հնարովի պատճառներով և նույնիսկ ուժային միջոցների կիրառմամբ 50-ական թթ. դատարկվեց ավելի քան 20 գյուղ: Ներկայումս ունենք մերկացած սահման:Ամենազարմանալին այն է, որ անկախության ընթացքում որևէ կերպ չվերանայվեց կենսականորեն այս սուր խնդիրը` շարունակելով մատնվել լռության…Չենք լռելու-ն այս թեմայով տեսահոլովակ է պատրաստել.




Լրահոս