Ա.Ադիբեկյան. Հայաստանում ավելացել են թե հոռետեսները, թե լավատեսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. հունվարին “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումը պարզել է, որ անցած 1-2 տարիներն իրենց ընտանիքների համար առավել հաջող են համարել հարցմանը մասնակցած 1650 չափահասների 63.0%-ը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով հարցման տվյալները, կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ համայնքներում վիճակը վատ է գնահատել հարցվածների 55%-ը, իսկ երկրում տիրող իրավիճակը ծանր է գնահատել հարցվածների 53%-ը:Իրենց ընտանիքների համար առաջիկա տարիներին հուսադրող եւ խոստումնալից ակնկալիքներ ունեն հարցվածների 59.5%-ը: Իրենց համայնքների համար առաջիկայում հուսադրող եւ խոստումնալից ակնկալիքներ ունեն հարցվածների 49.5%-ը, երկրի համար՝ 48%-ը: Սոցիոլոգը տեղեկացրեց, որ այս տվյալները մեկնարկային են, սակայն պետք է օգնեն իշխանություններին կողմնորոշվել, թե որ խնդիրները են առաջնահերթ:




Լրահոս