Թուրքիայում ձերբակալվել են հայ կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Բոսֆորի նեղուցի շրջանում ընկած Քոջաելի նահանգի Դարըջա շրջանի ռեստորաններից մեկում ձերբակալվել են 17 օտարազգի կանայք, որոնցից 2-ը անչափահաս են: Ձերբակալվածների թվում են նաեւ Հայաստանի  քաղաքացիներ: Ձերբակալվել է նաեւ ռեստորանի սեփականատերը, որը, առանց համապատասխան թույլտվության, այդ կանանց աշխատացրել է որպես ռեստորանի հաճախորդներին զվարճացնող:Թուրք իրավապահները ձերբակալված կանանց հանձնել են Քոջաելիի Անվտանգության ծառայության՝ օտարերկրացիների համար նախատեսված վարչություն, որն էլ նրանց կարտաքսի երկրից:




Լրահոս