Էդվարդ Սնոուդենն ապաստարան է խնդրում Բրազիլիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պաշտոնապես դիմել է Բրազիլիայի իշխանություններին՝ այդ երկրում իրեն ապաստարան տրամադրելու խնդրանքով:

«Ռուսաստանում իմ ապաստարանի ժամկետն ավարտվում է օգոստոսի սկզբին: Եթե Բրազիլիան ինձ ապաստարան տրամադրի, ես կուզեի այնտեղ ապրել», – հայտարարել է Սնոուդենը, նշելով, որ հարցումներ է ուղարկել տարբեր երկրներ. տեղեկացնում է РИА «Новости»-ն:

Բրազիլիայի արտգործնախարարը պնդում է, որ առայժմ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցից պաշտոնական հարցում չի ստացել:

Սնոուդենը պատմել է, որ անցած տարի չի պլանավորել մնալ Ռուսաստանում, այլ Հոնգկոնգից թռել է Էկվադոր: Նրա խոսքով՝ Մոսկվայում տարանցիկ վայրէջքի ժամանակ իրեն միտումնավոր զրկել են անձնագրից, որպեսզի ներկայացնեն իբրև ռուսական լրտես:
Նա տեղեկացրել է, որ Մոսկվայում «ազատ կյանք է վարում»:

«Ես համոզված եմ, որ ռուսներն ինչ-որ կերպ ինձ հետևում են, սակայն ես ոչինչ չեմ նկատում», – ասել է նա:




Լրահոս