Ժողովուրդ. Հրազդանի քաղաքապետն իր ղեկավարման 10 տարիների ընթացքում միլիոններ է դիզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն իր ղեկավարած 10 տարիների ընթացքում միլիոններ է դիզել: Ժողովուրդ-ի հավաստի տեղեկություններով`Դանիելյանը վերջերս բնակարան է գնել Ֆրանսիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում` հայտնի “հարուստների թաղամասում”` Բևերլի Հիլզում: Իհարկե, կարելի է պատկերացնել, թե ինչ գումարներով է Հայաստանում գոյություն ունեցող մի քաղաքի քաղաքապետն արտասահմանում երկու տուն գնել, բայց ուշագրավ են պաշտոնական բացահայտումները: Դեռևս 2010-ին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հրապարակած տվյալներով`Հրազդանի քաղաքապետարանը պետությանը հասցրել է 19,1 մլն դրամի վնաս, և միայն տանիքների վերանորոգման մասով քաղաքապետարանում հայտնաբերվել են 27,7 մլն դրամի յուրացման փաստեր: Այս թվերը բացահայտումների միայն մի մասն են:




Լրահոս