Սյունիքում ձնակույտի մեջ են հայտնվել 4 ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին, ժամը 04.19-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին՝ զանգերի մոտակայքում, ձնաբքի հետեվանքով ավտոմեքենան հայտնվել է խցանման մեջ: Դեպքի վայր է մեկնել Սիսիան քաղաքի հրշեջ փրկարար ջոկատը ,Զիլ-131ե (կունգ) ավտոմեքենայով: Տեղեկություն է ստացվել, որ խցանման մեջ են գտնվում ևս 3 ավտոմեքենա: ժամը 07.20-ի սահմաններում հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել ձնակույտի միջից եվ շարունակել ընթացքը: 




Լրահոս