Ահազանգ. Սայաթ-Նովա 10 շենքի երկաթները քամին թափում է մարդկանց վրա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ  Armlur.am-ին ահազանգեցին Սայաթ-Նովա 10 հասցեի բնակիչները և հայտնեցին, որ տարածքում կառուցվող շենքի շինարարության համար նախատեսված երկաթներն ուժեղ քամու պատճառով ցած են ընկնում` դրանով վտանգ ներկայացնելով անցուդարձ կատարող բնակիչների կյանքի համար:

Բնակիչները հայտնեցին, որ ահազանգել են ոստիկանություն, որտեղից նրանց պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել և չեն միջամտի, քանի դեռ տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ վերոնշյալ բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, և բնակիչները դեմ էին դրա կառուցմանը:

IMG_5597

 

IMG_5603

 

 

 

 

IMG_5608

 

 

IMG_5609

IMG_5613

 

 

 

 

 




Լրահոս