ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՐՎԱԾ ԵՆ

Իշխող ՀՀԿ-ի ներսում եւ քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունները լարվել են: Եվ վարչապետը դա չի էլ թաքցնում. անգամ նկատվել է, որ խուսափում է ձեռքով բարեւել Տ. Մարգարյանին: Որոշ ՀՀԿ-ականներ «Ժողովուրդ»-ի թղթակցին հիշեցրեցին, որ նրանց լարվածությունը խորը արմատներ ունի ու սկսվում է դեռեւս Ա. Մարգարյանի կենդանության օրերից. «Նրանք տարբեր մարդիկ էին»: Ո՞րն է Մարգարյանների եւ Աբրահամյանի լարվածության պատճառը: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, ով ասաց. «Նման բան չկա: Միջանձնային նորմալ հարաբերություններ են եղել: Այն ժամանակ էլ, հիմա էլ: Եվ բավականին արդյունավետ աշխատել են: Դա ուղղակի անհեթեթություն է»: Իսկ Կառավարության լրատվական ծառայությունից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

ՎԵՐՋԻՆ ՄՄ-ԱԿԱՆԸ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ երեկ աշխատանքից ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, ՀՀԿ-ական Կարինե Մինասյանը: Կադրային այս փոփոխությունն ուշագրավ է այն առումով, որ Կ.Մինասյանը համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական մերձավորներից, նրա թիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Տ.Սարգսյանի օրոք նրան վստահվել էր առանցքային դեր՝ ՄՄ-ին ՀՀ անդամակցության՝ կառավարության մակարդակով բանակցություններում: Նախկին վարչապետի հրաժարականից ու նոր կառավարության ձեւավորումից հետո նա միակն էր, ով շարունակեց պաշտոնավարել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Մինասյանը սկզբում ցանկացել է հրաժարական ներկայացնել, բայց նրան չեն թողել, որպեսզի կադրային ջարդի տպավորություն չստեղծվի: Ու հիմա, երբ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է նոր հարցերի վրա, Հովիկ Աբրահամյանը պատեհ առիթ է գտել՝ բավարարելու հրաժարականի դիմումը: Ի դեպ, վարչապետի որոշման մեջ նշված է, որ Մինասյանը աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն:

ՊԱՐՏՔՆ ԱՃՈՒՄ Է

ՀՀ պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել. եթե տարեսկզբին ՀՀ պետական պարտքը կազմել է 4մլրդ 588.4 մլն դոլար, ապա մայիսի 1-ի դրությամբ այն դարձել է 4մլրդ 560,3 մլն դոլար: Ընդ որում, այս գումարի զգալի մասը ՀՀ արտաքին պարտքն է՝ 3մլրդ 887.9 մլն դոլար, որից 3մլրդ 393.7մլն-ը կառավարության պարտքն է: Նշենք, որ արտաքին պարտքն ապրիլի 1-ին 3մլրդ 867 մլն դոլար է եղել, իսկ ահա մեկ ամսվա ընթացքում այն ավելացել է մոտ 779 մլն դոլարով:




Լրահոս