ՑԵՂԱԿՐՈՆՈՒՀԻՆ ԿՈՂՄ Է ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ կողմ է քվեարկել թուրք պատգամավորների պահանջով հայերի համար վտանգավոր ձեւակերպում ստացած «Բնակչության բռնի տեղաշարժը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձեւին: Այստեղ թուրքերն առաջարկել են `«2 երկրների միջեւ հակասության դեպքում տեղահանված բնակչության կամ դրա հետեւանքների վերաբերյալ երկու երկրները պետք է բացեն իրենց արխիվները եւ ձեւավորեն հանձնաժողով, որում պետք է ներառվեն երկու երկրներից պատմաբաններ ու գիտնականներ»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս բանաձեւին ձեռնպահ են եղել Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը` դեմ: Ինչո՞ւ եք կողմ քվեարկել այդ նախագծին: Մեր այս հարցին ի պատասխան` Նաղդալյանը բացատրեց, թե ինքը կողմ է քվեարկել բանաձեւին, քանի որ այնտեղ ընդունելի դրույթներ կան, բայց դեմ է եղել թուրքերի առաջարկին, անգամ` հանձնաժողովում խոսել այդ մասին: Մինչդեռ բանաձեւը քվեարկվել է ամբողջությամբ` առաջարկների հետ միասին:




Լրահոս