Թե ինչու Մոուրինյուն չգլխավորեց Անգլիայի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես 2007-ին կարող էր գլխավորել Անգլիայի հավաքականը:

Euro-2008-ին Ստիվ Մաքլարենը չկարողացավ Անգլիային դարձնել չեմպիոն: Այդ ժամանակ նրան փոխարինողների թեկնածուների թվում էր նաև Ժոզե Մոուրինյուն:

«Այն ժամանակ ես չկարողացա աշխատել անգլիական ակումբի հետ, քանի որ իմ պայմանագրում կետ կար, որ ակումբից հեռանալու դեպքում չեմ կարող Անգլիայում ակումբ մարզել 2 տարի: Ես կարող էի մարզել հավաքականը, բայց՝ ոչ ակումբը:

Իմ կինն ասաց, որ չընդունեմ առաջարկը, և նա ճիշտ էր. չեմ կարող 2 տարի սպասել մեծ մրցաշարի: 7 տարի առաջ այդ աշխատանքն ինձ համար չէր, և ես չեմ կարծում, որ հերթական 7 տարին ինչ-որ բան կփոխեն: Միգուցե 15 տարի, բայց ոչ՝ 7»,- ասել է Մոուրինյոն:




Լրահոս