Կրիշտիանու Ռոնալդուն երգել է Անսելմո Ռալֆի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրիշտիանու Ռոնալդում որոշել է կանգ չառնել միայն սպորտային ձեռքբերումների վրա: Ֆուտբոլիստը հայտնի է նրանով, որ չի հրաժարվում գովազդային նախագծերից և արդեն բազմիցս դարձել է տարբեր ապրանքանիշների գովազդային դեմքը:Այժմ էլ Ռոնալդուն երկրպագուներին է ներկայացել նորովի:

Նոր գովազդային հոլովակում Կրիշտիանուն երգել է հայտնի պորտուգալացի կատարող Անսելմո Ռալֆի հետ: Տեսահոլովակի սյուժեն բավականին հասարակ է: Երկու հայտնիներ պատահաբար հանդիպում են, և նրանցից մեկը մտքում ասում է «Կրիշտիանու Ռոնալդուն փաստորեն Անցելմո Ռալֆն է ֆուտբոլում», իսկ մյուսը, համապատասխանաբար, «Անսելմե Ռալֆն է: Չէ որ նա Կրիշտիանու Ռոնալդուն է երաժշտությունում»:

Դրանից հետո նրանք միասին երգում են, ինչը թույլ է տալիս Ռոնալդուին ցուցադրել իր վոկալ տվյալները և ձյունասպիտակ ժպիտը, հայտնում է rosbalt.ru-ն:




Լրահոս