Խաղադրույքներ անու՞մ եք. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին զուգահեռ զգալի ակտիվություն է նկատվում նաև բուքմեյքերական գրասենյակներում:

Armlur.am-ն այս անգամ երևանցիներից հետաքրքրվեց, թե նրանք բացի խաղերին հետևելուց, խաղադրույքներ անում են:

Ինչպես հայտնի է, ֆուտբոլով տարված են մեծամասամբ երիտասարդները, սակայն խաղադրույքներ մի մասն է միայն կատարում` ավելորդ ռիսկի չգնալու նման ընկերությունների չհավատալու և պարզապես վիճակախաղերի հանդեպ հակում չունենալու պատճառով:

Ամեն դեպքում մեր բազմաթիվ զրուցակիցները նշում էին, որ հաճախ իրենց սպորտային կանխատեսումները բարեհաջող ելք են ունեցել և որոշակի գումար են շահել:

Մնում է խաղադրույք կատարելուց առաջ ճշգրտորեն կանխատեսել  տվյալ հանդիպման ելքը:

Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելայն, Տիգրան Սարգսյան




Լրահոս