ԱԱ-2014. Կոլումբիացիները հաղթեցին հույներին (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության C խմբի առաջին տուրի շրջանակներում կայացած խաղի ժամանակ  Կոլումբիայի հավաքականը կարողացավ հաղթանակ տանել Հունաստանի ընտրանու նկատմամբ: Խաղի հաշիվը շատ արագ բացվեց:  5-րդ րոպեին իր հաշվին մեկ գոլ գրանցեց  պաշտպան Պաբլո Արմերոն:

Նշենք, որ առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով: Երկրորդ գոլը 58-րդ րոպեին խփեց Գուտյերեսը:  Խաղի վերջնամասում Ռոդրիգեսը կարողացավ խաղի հաշիվը դարձնել 3:0: Հույներն աշխարհի առաջնությունը մեկնարկեցին խոշոր պարտությամբ: Խաղն այդպես էլ ավարտվեց:

ԱԱ-2014, C խումբառաջին տուր 

Կոլումբիա – Հունաստան՝ 3:0

Պաբլո Արմերո, 5, Գուտյերես, 58, Ռոդրիգես, 91

Հավաքականները խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ կազմերով.

Կոլումբիա. Դավիդ Օսպինա, Կամիլո Սունիգա, Կրիստիան Սապատա, Մարիո Յեպես, Պաբլո Արմերո, Կարլոս Սանչես, Աբել Ագիլար, Ջեյմս Ռոդրիգես, Խուան Կուադրադո, Վիկտոր Իբաբրո, Թեոֆիլյո Գուտյերես:

Հունաստան. Օրեստիս Կարնեզիս, Վասիլիս Թորոսիդիս, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Կոստաս Մանոլաս, Յանիս Մանիատիս, Խոսե Հոլեբաս, Կոստաս Կացուրանիս, Պանայոտիս Կոնե, Դիմիտրիս Սալպինգիդիս, Գեորգիոս Սամարաս, Թեոֆանիս Գեկաս:




Լրահոս