Մերկ տղամարդը ջախջախել է խմիչքի խանութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրասնոդարի մարզում ոստիկանները ձերբակալել են մերկ տղամարդու, որը գիշերը ջախջախել էր ալկոհոլային խմիչքների խանութը:

Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են մի տղամարդու, ով աղյուսով կոտրում էր խմիչքի շշերը և խանութում առկա տեխնիկան:

Հետաքննության տվյալներով, խանութին 60 հազար ռուբլու վնաս է հասցվել: Հանցագործը լրիվ մերկ է եղել:

Ձերբակալվածը նախկինում դատապարտված Դինսկի շրջանի 24-ամյա բնակիչ է: Տղամարդը գտնվել է ալկոհոլային ազդեցության տակ և չի կարողացել բացատրել իր արարքի պատճառները՝ պնդելով, թե ոչինչ չի հիշում, տեղեկացնում է Ինտերֆաքսը:




Լրահոս