Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` առաջիկայում ԲՀԿ համամասնական ցուցակում կշարունակվեն հայտնվել հանրությանը ծանոթ մարդիկ: Նրանց թվում շրջանառվում է նաեւ նախկինում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի պատգամավոր, անկուսակցական Թաթուլ Մանասերյանի անունը: Ըստ այդմ՝ Մանասերյանին առաջարկվել է ընդգրկվել ԲՀԿ ցուցակում: Եւ նա, նույն լուրերի համաձայն, չի հրաժարվել այդ առաջարկից: Մեզ հետ զրույցում Մանասերյանը, սակայն, նշեց, որ պետք չէ հավատալ փողոցային խոսակցություններին: «Նման առաջարկ չի եղել, իսկ ես առաջվա նման շարունակում եմ լինել անկուսակցական»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւս կլինի ԲՀԿ ընտրացուցակում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ