Armenian text to speach

Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայան, կկառուցվի նորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման ծրագրի շրջանակներում՝ «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի ապամոնտաժում, նորի կառուցում» օբյեկտի համար 2022 թ․ կնքվել են շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար պայմանագրեր:

Պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերում առկա բացթողումների, սխալների և վրիպակների հետ, որի հիմքով շինարարական աշխատանքների համար սահմանված ժամկետի ընթացքը կասեցվել է մինչև նախագծանախահաշվային փաստաթղթերում առկա խնդիրների վերացումը և դրանք պատվիրատուի կողմից կապալառուին հանձնելը։ ՀՏԶՀ-ի հանձնարարությամբ նախագծող կազմակերպությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, կազմել է նախագծանախահաշվային նոր փաստաթղթեր, որի համար ձեռք է բերվել նաև փորձագիտական դրական եզրակացություն:




Լրահոս