Armenian text to speach

Միացյալ Նահանգները վստահեցնում է, որ շարունակում է հավատարիմ մնալ Ալյասկայի գագաթնաժողովի պայմանավորվածություններին․ ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հետ իրենց աշխատանքային շփումներում ամերիկացիները վստահեցնում են, որ իրենք հավատարիմ են մնում Ալյասկայի գագաթնաժողովի համաձայնագրերի իրենց մասին։ Այս մասին սերբական «Политика» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը։

«Իրենց շարունակական աշխատանքային շփումներում ամերիկացիները վստահեցնում են, որ իրենք նույնպես հավատարիմ են մնում համաձայնագրերի իրենց մասին», – ընդգծել է նա։

«Քանի որ (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփի նույն բանակցողները միաժամանկ զբաղվում են մի քանի հարցերով, Ուկրաինայի շուրջ ճգնաժամը ժամանակավորապես երկրորդ պլան է մղվել՝ Մերձավոր Արևելքի գործերով նրանց զբաղվածության պատճառով։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո», – հավելել է դիվանագետը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան հավատարիմ է մնում Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ Վաշինգտոնի հետ ձեռք բերված համաձայնագրերին։




Լրահոս