Իրանը չի տատանվի վճռական պատասխան տալ, եթե Միացյալ Նահանգները որոշի վերսկսել ռազմական գործողությունները Թեհրանի դեմ գործող հրադադարի ժամկետի լրանալուց հետո, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
«Պատերազմը չի կարող դրական արդյունքի հանգեցնել։ Ամերիկացիները պետք է հասկանան և դաս քաղեն. գաղութատիրության դարաշրջանն ավարտվել է։ Նրանք չեն կարող հրամայել այլ ազգերի։ Եթե բոլորը կենտրոնանան խաղաղության և կայունության վրա, դա բոլորին օգուտ կբերի, և այդ դեպքում հնարավորություն կլինի։
Բայց եթե նրանք որոշեն լինել ագրեսորներ և վերադառնալ պատերազմի, կտեսնեն Իրանի պատասխանը, և մենք առանց վարանելու կպատասխանենք ամբողջ ուժով», – Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Խատիբզադեն։
Նրա մամուլի հետ զրույցը հրապարակել է կատարյան Al Jazeera հեռուստաալիքը։





























