Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտնել է Իրաքյան Քրդստանում իրանական ընդդիմության բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։
ԻՀՊԿ-ի կողմից Իրանի պետական ռադիոյով հրապարակված հայտարարության համաձայն՝ հարվածը ուղղված է եղել «Քրդստանի դեմոկրատական կուսակցության ահաբեկչական խմբավորման ապաստարանին»՝ Էրբիլ նահանգում։ ԻՀՊԿ-ն պնդում է, որ «հարձակման ժամանակ զոհվել է երեք և վիրավորվել հինգ մարդ»։





























