Չորրորդ ինքնիշխանություն. ՕԵԿ-ը Էրեբունիում ընտրակաշառք է բաժանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրակաշառքր բաժանվում է հիմնականում թոշակառուներին և նրանց ասվում է, թե իբր էրեբունի համայնքի թաղապետարանն է սոցիալական օգնություն ցուցաբերում տարեցներին: Թերթը նշում է, որ ՕԵԿ-ի աշխատանքները էրեբունի համայնքում կոորդինացնում է էդուարդ Մադաթյանր` Խուճուճ էդոն, որն, ինչպես հայտնի է, լինելու է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջատար հորիզոնականներում: Թերթի ունեցած տեղեկություններով` ՕԵԿ-ականները էրեբունի համայնքի թոշակառուներին բաժանել են ՕԵԿ-ի օրացույցներ (ստացվում է, որ տարին ՕԵԿ-ականների համար սկսվում է փետրվար ամսից), երկուական տոպրակ “”Հայլեռ”” անունը կրող սուրճ, “”Հայասի”” օղի` մեկ շիշ, և մեկ շիշ բնական հյութ: Ամանորի նախաշեմին ՕԵԿ-ը ղարյալ նույն ապրանքներն էր բաժանել տարբեր համայնքներում, և այն ժամանակ կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, թե դրանք բաժանում են բացառապես իրենց կուսակիցներին, այն էլ տալիս են ոչ թե որպես ընտրակաշառք, այլ ամանորյա նվեր: Երևի ՕԵԿ-ր չի հասցրել իրացնել “”ամանորյա նվերների”” ողջ պաշարր և հիմա “”մնացորդներր”” բաժանում է թոշակառուներին: “”Եթե այսպես չէ, ուրեմն արձանագրենք, որ ՕԵԿ-ր սկսել է ընտրակաշառք բաժանել դեռ նախորդ տարվանից””,- եզրափակում է թերթը:  




Լրահոս