ՀՀԿ-ԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի մի շարք վարչական շրջաններում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներից տնօրենները լուսանկարներ են պահանջում` ՀՀԿ-ի անդամատոմսեր պատրաստելու համար: Նրանք չեն հարցնում` մարդիկ ցանկանում են անդամագրվել, թե ոչ: Կարեւորն այն է, որ լուսանկարները ճիշտ ժամանակին հավաքվեն, հակառակ դեպքում տնօրենների հետ խնդիրներ կունենան: Ինչո՞ւ է ՀՀԿ-ն ստիպում մանկապարտեզների աշխատակիցներին դառնալ կուսակցական: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, որ տենց բան կա: Կյանքում շատ բան է հնարավոր, ես տեսական բաներից չեմ խոսում, քաղաքական հարցերին եմ պատասխանում»: Ամենք դեպքում, սկսվել է պետական հիմնարկների աշխատակիցների ահաբեկչությունը:




Լրահոս