ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները, ըստ որոնց` միայն Փաստաբանական պալատի դպրոցն անցած մարդիկ կարող են դատարաններում ներկայացուցիչներ լինել: Եւ քանի որ Փաստաբանների դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը գնալով շատանում է, ուստի բարձրանում են նաեւ այնտեղ սովորելու համար անհրաժեշտ «մաղարիչ-վճարները»: «Ժողովուրդ»-ը տեղեկություն է ստացել, որ այդ դպրոց տեղավորելու համար անհրաժեշտ է լինելու 1700 ԱՄՆ դոլար: Լուրը ճշտելու համար զրուցեցինք Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ, ով ասաց. «Մենք դեռ շենք չունենք, չգիտենք` վարձակալելու ենք, թե ոչ, այդ պատճառով դեռ ֆինանսական հաշվարկներ չենք արել: Երբ մեր ֆինանսիստները կհաշվարկեն, նոր ամեն ինչ պարզ կլինի: Ինչ վերաբերում է գումարին, ապա այն կարող է տատանվել 1300-2000 դոլարի սահմաններում: Ասեկոսեներին մի՛ հավատացեք, դեռ հստակ ոչինչ չենք որոշել, գումարը կհաշվարկենք, եւ այն հավասարաչափ կբաժանվի բոլորի միջեւ»:




Լրահոս