ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս չի համակերպվում իր զորամասի հետ, եւ նրա կարծիքով` միակ լուծումը զորամասը փոխելն է: Հնարավո՞ր է փոխել զորամասը, եւ դրա համար ի՞նչ է պետք: Խնդրում եմ ներկայացնել խնդրի լուծման օրենսդրական հիմնավորումները:

Անահիտ Մարգարյան, 44 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ.  Շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայության վայրի տեղափոխումը (փոխադրումը) ծառայության այլ վայր իրականացվում է «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում եւ կարգով: Հայտնում ենք նաեւ, որ վերը նշված ակտերի շրջանակներում զինծառայողի` ծառայության համապատասխան վայրում ծառայության պայմաններին չհամակերպվելը հիմք չի հանդիսանում նրան ծառայության նոր վայր տեղափոխելու համար:  

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զինված ուժերում հաստատված բարքերն այնպիսին են, որ քիչ հավանական է` ծառայության վայրը փոխելու դեպքում զինվորը սկսի հարմարվել մեկ այլ զորամասի նույնատիպ պայմաններին: Թեեւ մարդու իրավունքների տեսանկյունից երեւի թե ճիշտ կլիներ զինվորի ցանկությունը կատարել: Մյուս կողմից սա այն  դեպքերից է, երբ համակարգը կարիք ունի արմատական վերափոխումների, ինչի արդյունքում զինվորական ծառայությունը նոր միջավայրին դժվարությամբ հարմարվողների համար փոքր-ինչ տանելի կդառնա:




Լրահոս