Օրինագծի սահմանադրականությունը կորոշվի այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը այսօր հրապարակելու է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի սահմանադարականության վերաբերյալ իր որոշումը:Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին:Օրինագծի՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին իր տեսակետը Խորհուրդը պետք է հայտներ մեկ ամսվա ընթացքում։Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կարող է ընդունել ստորև նշված որոշումներից մեկը.1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը. այս դեպքում Սարկոզիի կողմից ստորագրվելուց հետո այն օրենքի ուժ կստանա2. Օրինագիծը մասամբ է համապատասխանում Սահմանադրությանը: Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով՝ այն ,բարեփոխելուե և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն օրենքի ուժ չի ստանա, եթե, իհարկե, Ֆրանսիայի նախագահը չպնդի, որպեսզի հարցը դարձյալ Ազգային ժողով մտցվի (նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա)Հավելենք միայն, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ օրինագծի չեղարկման դեպքում ինքը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու: Աղբյուրը tert.am : 




Լրահոս