ՄԻԱԽԱՌՆՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՖԱԼՏԻ ԿԱՐԿԱՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշտոցի պուրակի «բուտիկների» խայտառակությունից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է մայրաքաղաքի բնակիչների «աչքը մտնել» այլ գործողություններով: Առատ ձյան հետեւանքներն անհապաղ վերացնելու փոխարեն` քաղաքապետարանը նոր-նոր է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական մայթերի մաքրման աշխատանքները: Երեկ Երեւանի Խանջյան փողոցում մի կողմից աշխատակիցները բահերով մայթերի սառույցներն էին կոտրատում, մյուս կողմից էլ ճանապարհաշինարարները ասֆալտ էին փռում` թաց փողոցների վրա: Անզեն աչքով կարելի էր տեսնել, որ փռված ասֆալտը մեքենաների անիվների հետ րոպե առ րոպե քանդվում էր: Ի՞նչ է այս երեւույթը, եթե ոչ «փողերի լվացում»: Դեռ լավ է, որ այս եղանակին կանաչապատում չեն իրականացնում:




Լրահոս