ՕԵԿ-ՈՒՄ ՉԳԻՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության վերագործարկված եւ թարմացված կայքում կա նաեւ այսպիսի բաժին` «Ձեզ դո՞ւր է գալիս մեր նոր կայքը»: Հարցման մասնակիցների մեծամասնությունն ամենատարօրինակ պատասխանն է տվել` «չգիտեմ»: 182 մարդ կամ մասնակիցների 49,2 տոկոսը չգիտի` իրեն դուր գալի՞ս է կայքը, թե՞ ոչ կայքը: ՕԵԿ-ի կայքը շատ է դուր գալիս 147 հոգու: Այս պատկերն առավել քան խոսուն է: Փաստորեն, իշխող կոալիցիայի անդամ կուսակցության համակիրները չեն կարողանում կողմնորոշվել անգամ ամենատարրական հարցում` լա՞վն է կայքը, թե՞ ոչ: Ուր մնաց, որ հասկանան` ՕԵԿ-ը լավ քաղաքական ուժ է, արժանի, թե ոչ: Երեկվա դրությամբ կայքում քվեարկությունների պատկերն այսպիսին էր:




Լրահոս