ԱՐՏՈՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը թիվ 7 որոշմամբ երեկ ի գիտություն է ընդունել մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի անցկացման մասին իրազեկումը: Բացի այդ, Կոնգրեսը նախատեսում է անցկացնել երթ: Արտոնվել է նաեւ այդ միջոցառումը` Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց-Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածք-Իտալիայի փողոց-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով: Նշենք, որ հանրահավաքի եւ երթի համար իրազեկում էր ներկայացրել Կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ կուսակցության վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը:




Լրահոս