ՎՏԱՆԳ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի հավաստմամբ` Հայաստանում կան 44 հազար հոգեկան հիվանդներ կամ հոգեկան հիվանդությունների հետ առնչվող մարդիկ: Նա նշեց, որ հոգեբուժական հիվանդությունները բուժելի են, եւ շատ ծայրահեղ դեպք պետք է լինի, որ հիվանդությունը չբուժվի: Ըստ նրա` հասարակությունն էլ պետք է ունենա իր ներդրումը եւ հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց վերաբերվի սովորական մարդու նման: Ա.Սողոյանի խոսքերով` հիվանդությունները լինում են ժառանգական, սակայն լինում են նաեւ կյանքի բերումով: Հոգեբույժը կարծում է, որ այն հիվանդները, որոնք տառապել են հոգեկան հիվանդությամբ, սակայն ապաքինվել են, նրանք որեւէ վնաս չեն կարող տալ հասարակությանը, այլ կարող են ընդգրկվել հասարակության մեջ:




Լրահոս