ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԵՐԿՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ երկրների ցուցակը: Աշխարհի ամենահարուստ երկիր է ճանաչվել 1.7 մլն բնակչություն ունեցող Քաթարը: 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լյուքսեմբուրգը: 3-րդ ամենահարուստ պետությունը Սինգապուրն է: 4-րդ հորիզոնականում է Նորվեգիան, որին հաջորդում են Բրունեյը, ՄԱԷ-ը, ԱՄՆ-ն, Հոնգ Կոնգը, Շվեյցարիան եւ Նիդերլանդները: Ամենաաղքատ երկրների եռյակում են Բուրունդին, Լիբերիան եւ Կոնգոյի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, որոնց բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշը չի գերազանցում 400 դոլարը: Ընդհանուր առմամբ, ցուցակում տեղ է գտել 182 երկիր:




Լրահոս