«Արսենալը» հրաժեշտ կտա 11 ֆուտբոլիստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է 11 ֆուտբոլիսից բաժանվելու մասին:

Հունիսի 30-ին պաշտոնապես ակումբից կհեռանան Նիկլաս Բենդտները և Պակ Չու-Յուն: Նրանց պայմանագրի ժամկետն է վերջանում: Վենգերի թիմը կլքեն նաև Էմիլյանո Վիվանոն ու Կիմ Չելստրիումը, ովքեր հանդես էին գալիս վարձավճարով:

Բակարի Սանյան, Լուկաշ Ֆաբիանսկին և Զակ Անսան տեղափոխվում են համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթի», «Սուոնսի» եւ «Չարլթոն»: Ավարտվում են նաև Չուկս Անեկեի, Դանիել Բոատոնգի, Զակարի Ֆեգանի և Լեանդեր Զիմանի պայմանագրերը:

 




Լրահոս