«Շիրակը» պայմանագրեր կնքեց 3 աֆրիկացիների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակը պայմանագրեր կնքեց երեք աֆրիկացի ֆուտբոլիստների հետ:

Գանացի կենտրոնական պաշտպան, 24-ամյա Էդվարդ Կպոդոյի պայմանգիրը նախատեսված է մեկ տարով և կգործի մինչև 2015թ. հուլիսի 31-ը: Կպոդոյի վերջին ակումբը եղել է Ռուսաստանը ներկայացնող Շինիկ թիմը:

Կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան. 19-ամյա Ստիվ Անոմայի պայմանագիրը նախատեսված է երեք տարով և կգործի մինչև 2017թ. հուլիսի 31-ը: Անոման ԱՍՖԱ ակադեմիայի սան է:

Կոտդիվուարցի հարձակվողական ոճի կիսապաշտպան, 20-ամյա Դիարասուբա Դրիսսայի պայմանգիրը նախատեսված է մեկ տարով: Դրիսան Ակադեմիա Իվուարից  վարձավճարով է տեղափոխվել Շիրակ:




Լրահոս