«Բարսելոնան» Սուարեսին 40մլն-ի պայմանագիր է առաջարկում` չկծելու պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնան» անձնական պայմանագրի վերաբերյալ համաձայնության է եկել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի հետ. գրում է Sport.es-ը:

Ակումբը ուրուգվայցի ֆուտբոլիստինկառաջարկի 5 տարվա պայմանագիր, որի ընթացքում վերջինս կաշխատի 40 մլն ֆունտ: Սակայն Սուարեսի պայմանագրում կատալոնական կողմը մտադիր է հատուկ կետ ընդգրկել՝ Սուարեսին կարգելվի խաղադաշտում ոչ պատշաճ պահվածք դրսևորել:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն Սուարեսին 4 ամսով որակազրկել է` Աշխարհի առաջնության շրջանակներում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար:




Լրահոս