Արգենտինայի հավաքականի խաղը կախված չէ միայն ինձանից. Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է հավաքականի կազմում իր դերի մասին.

«Չեմ կարծում, որ Արգենտինայի հավաքականի խաղը կախված է ինձանից: Մենք մեկ միասնական թիմ ենք, և ես այդ թիմի մի մասնիկն եմ: Հաղթել կարող ենք միայն թիմային խաղի շնորհիվ», – ընդգծել է նա:

Մեսսին նաև խոսել է Արգենտինայի՝  աշխարհի չեմպիոն դառնալու հավանականության մասին.

«Ես շատ եմ նախանձում «Բարսելոնա»-ում խաղացող իմ թիմակիցներին, քանի որ նրանցից շատերը նվաճել են այս տիտղոսը: Անձամբ եմ ցանկանում աշխարհի չեմպիոն դառնալ՝ այդ զգացողություններն ապրելու համար: Ես անցել եմ շատ դժվարությունների և փորձությունների միջով: Դա ինձ ավելի է հզորացրել», – հավելել է նա:




Լրահոս