Հրապարակ. Անվճար ծառայություն կանանց համար “”ՍԱՍ”” ի Արտակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը հիմնել է “”Արտակ Սարգսյան”” բարեգործական հիմնադրամ, որ նախընտրական կաշառքն ուղղակիորեն իր անվան հետ չկապվի: Այս հիմնադրամը կանանց տոնին ընդառաջ պայմանավորվել է թիվ 4 ընտրատարածքում գտնվող բոլոր գեղեցկության սրահների հետ, որ նրանք Մարտի 8-ին կանանց 1500 դրամի սահմաններում անվճար “”ֆեն անեն””: Եթե սա բարեգործություն է և ոչ թե նախընտրական կաշառք, հարց է ծագում` ինչո՞ւ է Սարգսյանն ակցիան կազմակերպում միայն այն ընտրատարածքի շրջանակներում, որտեղ նա առաջադրվելու է պատգամավորի թեկնածու, այլ ոչ թե, ենթադրենք, Աշոցքի շրջանում, որտեղ կանայք այսպիսի ակցիայի կարիքը շատ ավելի ունեն: 




Լրահոս