ՀՀԿ-ԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ին է անդամագրվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը` երգչուհի Սոֆի Մխեյանի հայրը: Խորհրդարանում կարծիք կա, որ ՀՀԿ-ական դառնալու նրա որոշումը պայմանավորված է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարով: Առավել եւս, որ Մխեյանը երեկվանից թարմացրել է իր աշխատասենյակն ու ընդունարանը` այնտեղ նոր գորգեր փռելով: Իսկ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի գործավարուհուն կարգադրել է իջնել երրորդ հարկից եւ այսուհետ նստել ԱԺ երկրորդ հարկի ընդունարանում: Երեկ մեզ չհաջողվեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ Մխեյանից. նա եւս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս