Ինքնաթիռները հրաշքով են փրկվել բախումից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարսելոնայի միջազգային օդանավակայանում UTair ընկերության ռուսական օդանավը քիչ է մնացել բախվի Արգենտինայից ժամանած ինքնաթիռին:

Միջադեպի տեսագրությունը տեղադրվել է համացանցում: Կադրերում երևում է, թե ինչպես Արգենտինայի ինքնաթիռը հատում է թռիչքուղին այն պահին, երբ վարյրէջք է կատարում ռուսական օդանավը:

UTair-ի օդաչուները որոշում են կայացրել երկրորդ շրջանի գնալ և նոր վայրէջք կատարել:
UTair-ի ներկայացուցիչը ИТАР-ТАСС- հետ զրույցում հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը:




Լրահոս