Երրորդ սերնդի iPad

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երրորդ սերնդի iPad-ի պաշտոնական վաճառքներն արդեն սկսվել են: Առաջինը այն ձեռք է բերել Սիդնեյի 34-ամյա բնակիչը: Ավստրալիայում նոր սարքավորումն առաջինը սկսել է վաճառել ոչ թե պաշտոնական Apple Store-ը, այլ ավստրալական կապի օպերատոր Telstra-ն, որը սկսել է վաճառքը կեսգիշերին ` չսպասելով խանութների բացմանը: Մի շարք երկրներում պլանշետային համակարգչի վաճառքին սպասողները հերթ են կանգնել Apple Store-ի մոտ: Շատերը ծածկոցներով գիշերել են խանութի մուտքի մոտ: Իսկ ոմանք էլ բիզնես են անում` իրենց հերթը աճուրդի հանելով:




Լրահոս